Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվում: Կառավարությունում այսօր նիստի ժամանակ խոսել են այն մասին, թե որոնք են աճի պատճառները: Մասնավորապես հիշեցվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել ենք կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257 էր, իսկ երեկ՝ 295:
«Դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն: Մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում: Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Դիմակը պետք է կրել այնպես, որ քիթը և բերանը փակված լինեն», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։