ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը

ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: Նախագիծն ԱԺ-ում մերժվեց 35 կողմ, 84 դեմ ձայներով:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ նախարարը ներկա չէ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց․ «Ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ