Վայոց ձորի մարզի Արենի միավորված համայնքը ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շահառուներից է։
Այս անգամ Արենին Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ստացել է կոյուղի մաքրող վակումային մեքենա։ Ներդրվել է 33 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Արենի միավորված համայնքում հատկանշական են «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի » ամբողջական արդյունքները։ Համայնքը գրեթե բոլոր ուղղություններով վերազինվել է նոր և ժամանակակից տեխնիկական միջոցներով, որի շնորհիվ աղբահանության, կոմունալ սպասարկման, գյուղատնտեսական աշխատանքները իրականացվում են առավել արդյունավետ:
րենիում բնակավայրերի առջև ծառացած խնդիրները կարողանում են լուծել սեփական միջոցներով, որը ծրագրի հիմնական գերխնդիրն է։ Արենին սեփական հայտերի հիման վրա մինչ օրս ստացել է 217 միլիոն 825 հազար դրամի տեխնիկա, որն, ըստ համայնքապետարանի, աննախադեպ է»,- գրված է հայտարարությունում։