Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են шռևшնգել նաև Լատվիայում

Ադրբեջանը՝ ահաբեկչություն հովանավորող պետություն: Այս փաստի մասին առավել հանգամանալից դեռևս 2017-ին խոսել է բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան: Առնվազն 350 օդանավ զենք Ադրբեջանը Եվրոպայից դիվանագիտական բեռան անվան տակ մատակարարել է шհшբեկիչներին: Հանցավոր խմբավորումների հետ կապի և պետական մակարդակով шհшբեկություն իրականացնելու մասին վերջին ամիսներին խոսում է նաև իսրայելցի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:

Արցախ այցելելու և Ադրբեջանի իշխանությանը քննադատելու համարձակություն ունեցած լրագրողին երկրորդ անգամ փորձել են Բալթյան երկրներում առևանգել և տեղափոխել Բաքու:

«Լոնդոնում, երբ ես արդեն պետք է մեկնեի Լատվիա, ինձ զանգեց BBC-ի լրագրողը և ասաց, որ պետք է շտապ հանդիպել: Մեր հանդիպմանը լրագրողի հետ ևս երկու տղամարդ կար:

Նրանք ասացին, որ օպերատիվ տեղեկություն ունեն, որ ցանկալի չէ իմ մեկնելը Լատվիա, քանի որ այնտեղ ինձ համար պատվեր է տվել գեներալ Ալի Նագիևը՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Բրիտանական կողմի տվյալներով՝ ինձ Ռիգայում պետք է առևանգեին կամ սպանեին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ