Կանխվել է քաղաքացու ինքնшսպшնությшն փորձը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնшսպшնություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնшսպшնության փորձը։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ