Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Մարուքյան հասուն մարդ ես, բայց գազաբալոնն ու մեքենան էլ իրարից չես տարբերում:
Քանի՞ անգամ ես ԳԱԶԱԲԱԼՈՆԻՆ նստած տուն գնացել։
էս մունդՌիկություններով միայն ձեր վարկանիշն եք իջեցնում, ուրիշ ոչ մեկի չեք վնասում:
Կրվիլ տեք։
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս հաստատեց, որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան չի բացվել դեռևս։
«Ընդամենը մեկ նմուշ էին բերել Իրանից և ասում էին, որ եթե իրենց ներդումային ծրագիրն առաջ գնա, հնարավոր է՝ այդ մեքենաներն այստեղ հավաքեն։ Նիկոլ Փաշինյանը մասնացել էր գազաբալոնների գործարանի բացմանը»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք մեքենաների արտադրությունից ընկերությունը վերջնական հրաժարվել է, քաղաքապետը պատասխանեց, որ արտադրության համար որևէ բան չի էլ ձեռնարկվել, որ հրաժարվեն։ «Մեքենա արտադրելը խաղուպար չի, ուղղակի ցուցանմուշ էին բերել կանգնացրել և ասացին, որ հնարավոր է կարողանան մի օր նաև այդ մեքենաներից այստեղ հավաքել»,- ասաց նա։
Այսպիսով, ԼՀԿ պատգամավորների պնդումը, թե Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան է բացվել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը։