Էքսկլյուզիվ. Ցուցարարը թքել է Մանվելի փաստաբանի մեքենայի ապակուն

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա է: Էջմիածնից Երևան եկած բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն է` կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Նա, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` եթե Մանվել Գրիգորյանը չկալանավորվի, այդ ժամանակ կտեսնեn, թե իրական անհնազանդությունը որն է:

Ցուցարարները վանկարկում են` «Դա-տա-խազ դու-խով», «Ման-վել տու-շոն-կա»:

Հարցին էլ, թե Մանվել Գրիգորյանը ներկա լինելո՞ւ է նիստին, փաստաբանը պատասխանեց. — «Կարծում եմ՝ այո, ներկա է լինելու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ