ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ԱԺ ամբիոնից արած իր ելույթը, որը հարուցել էր ԲՀԿ-ական պատգամավորների զայրույթը։
Նախարարը հայտարարեց, որ կոտայքցիներին չի վիրավորել. «Ես օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի բացառում, որ իրավական ճանապարհով կարող է գնալ, նախարարը պատասխանեց, որ մեկնաբանություն չունի։
Այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարն ասել էր, որ կրթության նոր չափորոշիչները նրա համար է նաև, որ եկեղեցին հարգեն և թույլ չտան սեռական բռնություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հրապարակվել է Ծառուկյանի մասնակցությամբ բռնաբարության գործի պատճեն:
Մանրամասները՝ տեսանյութում: