Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, և կատարել է հետևյալ գրառումը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում հայտնված պաստառին.
Առավոտվանից ԱԺ-ում բոլոլա էին սարքել, թե բա մեր պաստառը չեն թողնում նիստերի դահլիճ տանենք, հետո տարան… և ինչ…
Պարզվեց ԿԳՄՍ նախարարի հրաժարակը պահանջող լուսավորյալները ընդամենը 4 բառ չէին կարողացել առանց սխալի գրել, 4 բառում 3 կետադրական սխալ էին արել:
Պետք է լիներ «Քա՛յլ արա, հեռացի՛ր դուխով»։
Հայերենի տարրական գիտելիքներ չունեցող այս մարդիկ պահանջում են նախարարի հրաժարականը:
Պաստառն իրականում հանդիսացավ ոմանց անգրագիտության արտացոլանքը, որի մոտ կարելի է լուսանկարվել, որպես մարտնչող տգիտության մարմնավորում։