Երևանի փոխքաղաքապետը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին:

Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին համատեղ աշխատանքի համար:

Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.

«Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային իշխանության աշխատանքային մոտեցումների կարևորագույն հիմնաքարն է, որը մենք դրել ենք: Ես ուզում եմ, որ դուք դիտարկեք վարչության պետին որպես հարցերի ուղիղ հասցեատիրոջ և վերջնական որոշում կայացնողի»,- դիմելով դպրոցի տնօրեններին՝ նշել է փոխքաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ համատեղ ուժերով փորձելու է խնդիրներին տալ համակարգային լուծումներ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

Փոխքաղաքապետ Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Wednesday, 16 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ