«Թափթփուկ, դավաճան, տուշոնկի փաստաբան». լարված իրավիճակ դատարանի դիմաց

Վերաքննիչ դատարանում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին պիտի քննարկվեր Դատախազության բերած վերաքննիչ բողոքը՝ Առաջին ատյանի որոշման դեմ։ Վերջինիս որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատարանի որոշմամբ դատական նիստը հետաձգվեց։

Երբ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նիստը հետաձգվել է ու դուրս եկավ շենքից, ցուցարարները մոտեցան նրան:

Ցուցարարներ— Դուք մեզ որակավորում եք տվել. թափթփուկն ո՞վ ա մեզանից:

Պաշտպան— Իսկ ո՞վ է նման բան ասել:

Ցուցարարներ— Դուք:

Պաշտպան— Սխալ եք լսել, ուշադիր լսեք:

 

Այնուհետ փաստաբանը դիմեց իրավապահներին՝ հայտնելով, որ ինքն ուզում է շարունակել ճանապարհը, բայց խոչընդոտում են: Հավաքվածները նրա ետևից բղավեցին «տուշոնկի փաստաբան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ