«Եկեղեցու տարածքում այլևս չի լինի սեռական բռնություն օտարի նկատմամբ»․ Արայիկ Հարությունյանի ելույթը և ԲՀԿ-ականների արձագանքը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում իր հրաժարականի պահանջով Լուսավոր Հայաստան խմբակցության հարցապնդման վերաբերյալ եզրափակիչ ելույթում անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:

«Սիրելի «Լուսավոր Հայաստան», միջամտություններից եք խոսում: Պատմություն պատմեմ. Մալաթիա-Սեբաստիայում մի գրադարանի տնօրենի հետ կապված խնդիր կար: Տիկին Սամսոնյանը զանգում, ասում է՝ տնօրենն է ճիշտ, իր դեմ բողոքողներին սաստեք, տիկին Կոստանյանն ասում է՝ բողոքողներն են ճիշտ, տնօրենին սաստեք: Կամ հակառակը: Ու մարդիկ հիմա խոսում են միջամտությունից,- ասաց Հարությունյանը՝ հավելելով,- իմ նախընտրելի թեկնածուները, որոնց կենսագրությունը նայելով կարծել եմ՝ պետք է հաղթի, պարտվում են մեր ՊՈԱԿ-ների, իմ ձևավորած հանձնաժողովի միջոցով: Ձեզ մոտ դա թուլություն կերևար, բայց սա ուժեղ ղեկավարի պահվածք է, հարգելի գործընկերներ: Ու միջամտությունից խոսելիս ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք, նոր խոսեք»:

Հարությունյանը պատասխանեց նաև կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ ԲՀԿ-ականների քննադատություններին: «Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ ինչից եք խոսում: Գիտեք՝ այս չափորոշիչներն ինչի մասին են: Այս չափորոշիչները ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեցն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Հարությունյանը դիմեց նաև աշակերտների ծնողներին՝ ասելով, որ կրթական բարեփոխումներն արվում են հանուն երեխաների:

Արայիկ Հարությունյանի կոշտ ելույթը

Եկեղեցու տարածքում այլևս չի լինի սեռական բռնություն օտարի նկատմամբ ․ Արայիկ Հարությունյանի ելույթը և ԲՀԿ-ականների արձագանքը

Posted by Քաղաքացիական պայմանագիր on Wednesday, 16 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ