«Մի խումբ կոտայքցիներ կսովորեն ղեկավարել սեփական հորմաոնները և ա«Այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»,-այս մասին իր ելույթի ժամանակ ասեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ իր խոսքն ուղղելով Նաիրա Զոհրաբյանին:
Այսօր Ազգային ժողովում, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը, որով պահանջում են նախարարի հրաժարականը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց տարրական դասարաններում երեխաների պարտադիր դիմակ դնելու հարցը՝ նշելով, որ հանրային մեծ դժգոհություն դրա հետ կապված։ Նա նաև խնդրեց անդրադառնալ հարցին, թե ինչպես է դա ազդում երեխաների առողջության վրա։
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դիմակների մասով ուղեցույցում կարգավորումները համաձայնեցված են Առողջապահության նախարարության հետ:
«Մենք կարծում ենք, որ ներկայում դիմակներ դնելու անհրաժեշտությունը կա՝ կապված կորոնավիրուսային լարված իրավիճակի հետ, և մենք չենք ցանկանա, որ հատկապես դպրոցների վերաբացման հետ կապված ունենանք մի իրավիճակ, երբ կունենանք երկրորդ ալիք և ստիպված կլինենք դպրոցները փակել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձրացման հարցին, որին անդրադարձել էր Միքայել Մելքումյանը, նախարարն ասաց, որ ուսման վարձերը բարձրացնում են բուհերը, և իրենք են պատասխանատու իրենց որոշումների կայացման համար:
«Նախարարությունը վարձերի բարձրացման հետ կապված առնչություն չունի: Գիտեմ ուսանողների որոշակի թվի բողոքի մասին և հնարավոր է՝ իրենց հետ քննարկենք, և կարծում եմ, որ որոշակի լուծումներ կգտնենք»,-ասաց նա:
Այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն
Posted by Taron Chakhoyan on Wednesday, 16 September 2020