Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը

Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվեց: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:

Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները։

Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը

Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակըԵրևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվում է: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին: Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները։

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Wednesday, 16 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ