Արա Բաբլոյանը հուզված հեռացավ ԱԺ-ից

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում ընդունելություն էր կազմակերպել և հրավիրել լրատվամիջոցների  ներկայացուցիչներին:

Նա իր ելույթում  շնորհակալություն է հայտնել լրագրողներին երկրի ու նաև խորհրդարանի համար բարդ տարում ճիշտ կատարած աշխատանքի համար:

2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` իրադարձությունների օպերատիվ եւ անկողմնակալ լուսաբանման համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր նաեւ, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից եւ կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ, այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը»,-ընդգծել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»-ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ