Կորոնավիրուսի երկարատև ազդեցության մասին մնում է անհայտ: Սա վերաբերում է, մասնավորապես, հիվանդ երեխաներին և դեռահասներին: Այս հայտարարությունը երեքշաբթի օրը արեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյզուսը:
Նա նշել է, որ մինչև 20 տարեկան անձինք կազմում են վարակվածնների 10% -ից և մահացության դեպքերի 0,2% -ից պակաս: Այնուամենայնիվ, երեխաներն ու դեռահասները նույնպես ծանր հիվանդանում և անգամ մահանում են կորոնավիրուսից: «Անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն կատարել այն գործոնների վերաբերյալ, որոնք մեծացնում են COVID-19 ծանր դեպքերի և երեխաների ու դեռահասների մահվան ռիսկը»,֊ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը: Նա շեշտել է, որ վարակվածների երկարատև առողջական հետևանքները մնում են անհայտ:
Գեբրեյզուսը նաև ասել է, որ չնայած երեխաները ավելի քիչ են տուժում համաճարակից, բայց նրանք նույնպես տուժում են: Սա արտահայտվում է իմունիզացիայի և մանկական սննդի խափանումներով։ Միլիոնավոր դպրոցականներ ստիպված դպրոց չեն հաճախում: ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ դպրոցները փակելու որոշումը պետք է լինի ծայրահեղ և ժամանակավոր միջոց: