Ոստիկանության 30-ամյա ծառայողը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը, նրան մեքենայից դուրս են բերել փրկարարները

Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Դ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Գևորգ Դ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ