«Այս տարի մեկնարկում է շուրջ 22 դպրոցի շինարարություն… »Հարությունյան

Այս պահին ընթանում է 8 ավագ դպրոցների հիմնովի վերանորոգում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի մեկնարկում է շուրջ 22 փոքրաթիվ դպրոցների շինարարություն, որոնք նոր գույներ ու նոր համուհոտ են բերելու ամենահեռու համայնքներին: Մենք հաջորդ տարի նախատեսում ենք մի շարք այլ համայնքներում նոր 15 դպրոցների շինարարության մեկնարկ: Այս տեմպերով դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն Հայաստանի պատմյության մեջ չի եղել»,-ասաց Հարությունյանը:

Նախարարն ավելացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր մարզերի շուրջ 60 համայնքում բացվել է 60 նախակրթարան:

«Սա տեղավորվում է ՀՀ կառավարության ծրագրային այն դրույթում, որ մինչև 2023 թվականը մեր սաների շուրջ 70 տոկոսը պետք է հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ»,-ասաց Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ