ՈՒնենք 128 առողջացած.Հայաստանում կորոնավիրուսային վարակման քանի նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4135 թեստավորում, որից 3878-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք, 128 առողջացած:

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 283։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ