«Քայլ արա, դուխով հեռացիր». Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառը՝ ԱԺ դահլիճում

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չորեքշաբթի ԱԺ–ում նիստից առաջ մեղադրել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին ընդդիմության ճնշելու մեջ։

«Խնդրում եմ, որպես ԱԺ նախագահ, հրահանգել ձեր աշխատակազմին, որ ես կարողանամ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք այստեղ փորձում եք բոլոր ձևերով խեղդել մեր բոլոր ակցիաները»,-ասաց նա:

«Պարոն Միրզոյան, դուք որպես ԱԺ պատգամավոր, 2017-2018 թվականներին «Ելք» խմբակցությունից, հնարավորություն եք ունեցել դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա։ Հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչով կարող եմ խանգարել, որ իմ անմեղ պաստառը չի կարող մտնել ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել», – նշեց Սամսոնյանը։

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն: Ինչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ֆայերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց», – ասաց Միրզոյանը:

Նշենք, որ այսօր «Լուսավոր Հայաստանը» մտադիր է բողոքի ակցիա կազմակերպել ԱԺ–ի մոտ, որի ընթացքում պահանջելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ