Econews.am գրում է.
«Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնшմшրտերի, կենդանիների նկատմամբ դшժшն վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 2020թ.-ի սեպտեմբերի 6-ին «arjuk arjuk» օգտատիրոջ կողմից բաց սոցիալական հարթակում բեռնվել է ապօրինի շնшմшրտերի մասին վկայող տեսանյութ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև՝ անչափահաս, մանկահասակ երեխա։
Այս ապօրինի միջոցառումը, հավանաբար, տեղի է ունեցել արհամարելով նաև երկրում հայտարարված արտակարգ դրությունը։
«arjuk arjuk» օգտատերը շնամարտերի հայտնի մասնակից է, անգամ՝ «չեմպիոն»։ Վերջինս իր կողմից խնամվող կենդանիներին պահում է ինչ-որ լցակայանի տարածքում/հավանաբար Սևանի շրջակայքում/, ենթարկում դաժան վարժանքների, կազմակերպում կամ մասնակցում ապօրինի շնшմшրտերի, բուծում է կենդանիներին և վաճառում ձագերին՝ խուսափելով հարկերից, պատճառելով նաև վնաս պետությանը։
Նշենք, որ այս ապօրինի և դաժան շնшմшրտերին մասնակցություն է ունեցել նաև шնչшփահшս, մանկահասակ երեխա, ինչը հանդիսանում է ծանրացնող հանգամանք։ Ուշագրավ է նաև, որ ապօրինի շնшմшրտերին մասնակից է նաև «Team Araqelyan» շապիկը կրող քաղաքացի։ Վերջինս, հավանաբար, Գեղարքունիքի մարզի Գագրին համայնքում գործող մարտեր առանց կանոնների «Gagrin fight club» մասնակիցներից է»։