Տարոն Չախոյանն իր ֆեյսբոքյան էջում նոր գրառում է կատարել որտեղ ասվում է.
Սեպտեմբերի 16-ն է… Այսօր գիտեք ի՞նչ օր է…
Այսօր համապատասխան Ծառուկյանի հայտարարած մեծ ՍՈՎԻ առաջին օրն է։ Ուղիղ 3 ամիս առաջ՝ հունիս 16-ին ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց 3 ամիս անց սպասվող ՍՈՎԻ մասին։
«Տրաքած վիճակ, ես ասել եմ, էլի էմ ասում, 3 ամիս անց սովա լինելու»,- հայտարարեց Ծառուկյանը։
Սո՞վ, սովը նոր չէ, սովը վաղուց է, բայց էդ ՍՈՎԸ Ծառուկյանի գլխում է, համապատասխան առաջնորդի մոտ մտքի ՍՈՎ է։
Ժողովրդի մոտ բան չի փոխվել: Իսկ երկրում այս 3 ամիսների ընթացքում աննախադեպ դրական տեղաշարժեր կան, կառուցված նոր ճանապարհներ, վերակառուցված դպրոցներ, Տավուշյան հաղթանակած մարտերի ժամանակ ձեռք բերած նոր դիրքեր, սննդի մատակարարման համակարգին անցած նոր զորամասեր, բանակի համար ձեռք բերած նոր զինատեսակներ… այս 3 ամիսների ընթացքում նշանակալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ ՄԵԾ ՍՈՎԸ կա, Ծառուկյանի մոտ է, մտքի ՍՈՎ է։
Իր դեմ հարուցված քրեական գործերից խուսափելու համար դրանց քաղաքական երանգ տվող Ծառուկյանի կողմից արված ամեն մի «տափակ» հայտարարություն աշխատելու է իր իսկ դեմ, ամեն մի անպատասխանատու հայտարարություն տարիներով դրոշմվելու է Ծառուկյանի անձի վրա, ինչպես դրոշմվեցին 2015-ին արված բազմաթիվ վանկարկումներ։
Թե բա ՍՈՎա լինելու… 😉
Posted by Taron Chakhoyan on Thursday, 25 June 2020