«Ես հոգեպես կուսակցական չեմ». Վարդան Ղուկասյան

«Եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք այնքան բան են արել ժողովրդի համար, որ ժողովուրդը, որն այսօր այսքան ձայն է տվել, դրա արդյունքն է՝ չարաչար սխալվում են: Նախկին իշխանությունների վատ աշխատանքի հետ կապված իրենց ձայն են տվել:

Ժողովուրդը սպասում է, իրենց տված խոստումները, անցել է երկու տարի, հլը չեն կատարվել: Դրա համար բոլորս, ընդհուպ ես էլ եմ ձայն տվել եւ շատ լուրջ մասնակցություն եմ ունեցել, մենք սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի պայմանները պետք է լավանան, աշխատավարձերը, թոշակները, նպաստները բարձրանան, բանկային այս խայտառակ լոմբարդային համակարգը, որ մարդկանց օրենքի տակ թալանում են:

Այսպես շատ խոստումներ են տվել, ցավոք սրտի, ոչ մեկը չի կատարվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսպես բացատրեց իրենց քաղաքական ուժի՝ մեծ հանրահավաք անելու պատճառները: Վարդան Ղուկասյանն ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինչ ասել է` իր խոսքի տերն է, նա ոչ միայն քննադատում է, այլ լուծում է առաջարկում. «Ասում է՝ անփորձ երիտասարդներ են: Ճիշտ է ասում, ես էլ եմ այդպես կարծում, նայում ես՝ պատմություն չունեն, ոչ մի տեղ չաշխատելով, ոչ մի կառույց չղեկավարելով՝ պատահական նախարար են եկել դառել, մեկը չգիտեմ ինչ է դառել, ես դրան դեմ եմ»:

Մեր դիտարկմանը, որ իրենք ասում են՝ ավելի լավ է փորձ չունենանք, քան թե կոռուպցիոն կենսագրություն ունենանք՝ Վարդան Ղուկասյանը հակադարձեց, թե իրենք մենակ մի բառ են սովորել՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա. «Բոլորին կարելի է վերուվար մեղադրել, պապերին, գերեզմաններում մահացած մարդկանց էլ կարելի է մեղադրել, օդի մեջ է: Հետո գիտե՞ք ինչ կա՝ բռնել տալով, ասֆալտին, գետնին փռելով՝ երկիր չես կառուցի: Պետք է ապրել ու ապրեցնել, այդ սկզբունքը որդեգրել:

Պիտի կարողանալ մարդկանց առաջինը պահեն: Ասենք՝ սրան բռնեն, նրան բռնեն՝ հարց չի լուծվի»: Զարմանքին, որ ի՞նչ է նշանակում բռնել չտալ, եթե հանցագործություն են արել, լռե՞ն՝ նա պատասխանեց. «Ասում են՝ մեկը հանցագործություն է արել, տասը օր հետո փողոցում տեսնում ենք: Ես ով-երով չեմ ուզում խոսել»: Խոսելով նախկին իշխանությունների հետ իր կապերի մասին՝ Վարդան Ղուկասյանն ասաց, որ ՀՀԿ-ի նշանն անգամ չի խփել իր կրծքին, իրենց խորհրդի նիստերին էլ 2007-ից մինչեւ 2012-ը չի մասնակցել. «Ես հոգեպես կուսակցական չեմ»:

Ես հոգեպես կուսակցական չեմ. Ղուկասյան

Ես հոգեպես կուսակցական չեմ. Ղուկասյան

Posted by Լուրեր on Monday, 14 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ