«Եթե այդքան հեշտ էր այդ որակի սպառազինություն գնելը, ապա ինչու Ապրիլյանից առաջ չէին գնել այն, որ մեր թշնամին էլ այդքան վստահ չսկսեր այդ մարտական գործողությունները և համոզված լիներ, որ իր հարվածային անօդաչուները հիմնականում հասնելու էին իրենց թիրախներին»,- խոսելով իրենց հասցեին հնչող քննադատություներից` այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը` հավելելով, եթե այդքան հեշտ էր, անեիք:
«Քննադատողները քննադատում են ինքնանպատակ, որովհետև այսօր դպրոցներում սկսվեցին դասերը, բայց այդ քննադատողներից ոչ ոք չի խոսում այն մասին, որ 21 նախակրթարանի բացում տեղի ունեցավ Հայաստանում», — նշել է Կարապետյանը:
Բանախոսի պնդմամբ, 142 հազար դրամ պարգևավճար ստացող պատգամավորին այսօր քննադատում է մի մարդ, որի ամենաէժան կոստյումն արժեցել է 2.5 մլն դրամ: Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական այլ կարևոր հարցերի: