«Արդեն քանի անգամ տիկին Զոհրաբյանն այս ամբիոնից ահասարսուռ ձայնով սարսափեցնող մտքեր է արտահայտում ինչ-որ երեւույթների վերաբերյալ: Լավ է, որ այս անգամ երեխաների դեմքը ծածկել էր, որովհետեւ մի անգամ լուսանկար էր ներկայացրել՝ առանց երեխայի դեմքը ծածկելու»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատականներին՝ աշակերտների մասնակցությամբ սոցցանցում տարածվող լուսանկարների առնչությամբ:
Արփի Դավոյանը լուսանկարներից մեկն այսպես բացատրեց. «Թելի վրա կան ժապավեններ, եւ երեխաները որոշակի հեռավորության վրա բռնել են դրանք: Երեւի ուսուցիչն այդպես էր նշել սոցիալական հեռավորությունը: Կարծում եմ՝ հակահամաճարակային իրավիճակում, երբ ուսուցիչները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի երեխաները գոնե հետաքրքրությամբ հետեւեն կանոններին, ուսուցիչը գուցե մտածել է, որ այդպես հետաքրքիր է: Բայց ոչ:
Նաիրա Զոհրաբյանի որակմամբ՝ երեխաները կանգնած են եղել ռազմագերիների նման, պարանով բռնվել եւ ձեռքերը վեր են պարզել: Նաիրա Զոհրաբյանի տոնից հետեւում է, որ ուսուցիչն արագ հարձակման պետք է անցներ, բայց գուցե ուսուցիչը պետք է մոտենար ջերմություն չափելու, կամ գուցե երեխաներն այդ կերպ ինչ-որ մեկին էին ողջունում կամ իրար էին ողջունում:
Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, թե ինչպես կարելի է լուսանկարը ներկայացնել այնպես, որ մարդկանց տպավորությունը փոխվի: Այս ամբիոնից միշտ ներկայացվում է այլափոխված իրականությունը՝ կոնկրետ մարդկանց կողմից»:
Լավ է՝ այս անգամ տիկին Զոհրաբյանը լուսանկարում երեխաների դեմքերը ծածկել էր. Դավոյան
Լավ է՝ այս անգամ տիկին Զոհրաբյանը լուսանկարում երեխաների դեմքերը ծածկել էր. Դավոյան
Posted by 1in.am on Tuesday, 15 September 2020