Մեզ մոտ շարժը հակառակ ուղղությամբ է. այն, ինչը քննադատվում էր եւ խոստանում էին, որ պետք է սա փոխենք, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի շատ է դեֆորմացվում: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հանքագործությունն էլ է պետք զարգացնել: Ուղղակի պետք է ավելի խիստ բնապահպանական պայմաններով դա անել: Տվյալ դեպքումմիջազգային գներն այնքանով են բարենպաստ, որ տնտեսվարողը կարող է ներդրումներ անել ավելի խստացված բնապահպանական նորմատիվներում տեղավորվելով, բայց տնտեսության կառուցվածքը չի փոխվում: Մենք կարող ենք ունենալ գիտելիքահենք տնտեսություն, բայց դա պետք է սկսվի կրթությունից:
Մենք սովետի ժամանակ ունեցել ենք շատ հզոր պոլիտեխնիկ ինստիտուտ եւ եթե փորձենք վերադառնալ այդ ժամանակներին, այն ֆակուլտետներն էին հզոր, այն ճյուղերը, որտեղ մենք ունեինք լուրջ հզորություններ»,-ասել է նա: