Հովազը գտել է թակարդ-տեսախցիկը

Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի /Panthera pardus (Linnaeus, 1758)/ «ուշադրության կենտրոնում»: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D և ունի
առավելագույն պահպանության կարիք։

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են՝ գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու առաջավորասիական հովազը:

Առաջավորասիական հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա են կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

Առաջավորասիական հովազ CWR-ում

Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի /Panthera pardus (Linnaeus, 1758)/ «ուշադրության կենտրոնում» :) ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D և ունի առավելագույն պահպանության կարիք։ —————At this time the Caucasus Wildlife Refuge (CWR) ranger Boris Vanyan's trap-camera was caughth by the Persian leopard :) In the IUCN Red List of Threatened Species (ver. 3.1), the species is categorized as Near Threatened NT and the subspecies as Endangered EN C2a(i). According to IUCN criteria categorized as Critically Endangered CR C2a(i); D.

Posted by Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets on Monday, 14 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ