Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան ՕՀանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործ քննությունը Սահմանադրական կարգը ենթադրաբար տապալելու մեղադրանքով:
Նիստը շարունակվել է դռնփակ, քանի որ դեռ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին արգելանքից հանել Քոչարյանի անշարժ գույքն ու դրամական միջոցները: Դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։ Դատարանը որոշումը, թեև պետք է հրապարակեր դռնբաց, սակայն լրագրողներին ներս չեն թողել, հետևաբար առայժմ հայտնի չէ, թե գույքի և դրամական միջոցների որ մասն է հանվել կալանքից:
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները բոյկոտել են նիստերը և չեն մասնակցում դատաքննությանը: