Ռուս ընդդիմադիրը հոսպիտալացումից հետո առաջին անգամ Charité գերմանական հիվանդանոցում կատարված լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ պատմելով ինքնազգացողության մասին:
«Դեռևս գրեթե ոչինչ չեմ կարող անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացա ինքնուրույն շնչել՝ ես ինքս: Ոչ մի արտաքին օգնություն չօգտագործեցի: Դա ինձ շատ դուր եկավ. զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց: Խորհուրդ եմ տալիս»,- նշել է նա լուսանկարին կից: