Հրդեհ է բռնկվել Բեյրութի առևտրային թաղամասում կառուցվող շենքերից մեկում։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հրդեհվել է ֆուտուրիստական ոճի անկյունային հատվածը. շենքը կառուցվում է բրիտանական և իրաքյան ծագում ունեցող հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի (1950–2016թթ.) նախագծով:
Օրեր առաջ մեկ այլ խոշոր հրդեհ էր բռնկվել Բեյրութի նավահանգստում գտնվող ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի ու քսանյութերի պահեստում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 190 մարդ էր մահացել, 6500 մարդ՝ վիրավորվել։ Ավերվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան։