Միջազգային կազմակերպության հարցումներով, 100 հազար բնակչության հաշվով ունենք 1490 վարակակիր, այսինքն՝ մենք չեմպիոն ենք: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նշեցի բազմաթիվ դեպքեր. գյումրեցի տատիկի դեպքը, երբ թոռանն ասել էին՝ դե լավ, տատիկիդ չեն գտնում, ընդեղ 4 օրվա դիшկ կա, վեկալ, տար… հարցեր են, որոնց պատասխանները պիտի տրվեն:
Կառաջարկեի հանձնաժողովը քննարկեր նաև ոստիկանական գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը, որ մարդը եթե դիմակն իջեցրել է մի փոքր շնչելու համար, տուգանում են»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ԱԺ հանձնաժողովի կազմը սահմանելու նախագիծը:
«Դե լավ, տատիկիդ չես գտնում, էնտեղ 4 օրվա դիակ կա, վեկալ, տար». Զոհրաբյան
«Դե լավ, տատիկիդ չես գտնում, էնտեղ 4 օրվա դիակ կա, վեկալ, տար». Զոհրաբյան
Posted by Հայկական ժամանակ օրաթերթ on Tuesday, 15 September 2020