Մոնղոլիայի ազգային առաջնության 15-րդ տուրում՝ «Սումիդա Գեպրո»-«Ուլան Բատոր» հանդիպման ժամանակ, խաղադաշտ է դուրս եկել 54-ամյա Հանդսուրեն Օյունբիլեգ անունով մի խաղացող: Վետերանը խաղի մեջ է մտել 86-րդ րոպեին: Օյունբիլեգը 1996 թվականից խաղադաշտ դուրս չէր եկել:
Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրայի ռեկորդը, ով 53 տարեկան է ու դեռևս շարունակում է խաղալ: Օյունբիլեգի «Սումիդա Գեպրո» թիմը Մոնղոլիայի առաջնության բոլոր 15 հանդիպումներում պարտվել է և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղը: