ՈՒնենք 248 առողջացած.Կորոնավիրուսի քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Սեպտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: Երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից 2611-ը՝ բացասական արդյունքով։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, 248 առողջացած:
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 283-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ