Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում քննադատեց ԿԳՄՍ նախարարության կրթական նոր չափորոշիչները:
Հարցազրույցի ընթացքում հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը և Անի Սամսոնյանն սկսեցին բանավիճել թեմայի վերաբերյալ:
«Դուք տարրական գիտելիքներ չունեք այդ ոլորտի մասին»,- դիմելով Սամսոնյանին՝ ասաց Ղազարյանը:
Նա եթերի ընթացքում ցանկանում էր Սամսոնյանին «նվիրել» ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը չափորոշիչների վերաբերյալ, փոխարենը պատգամավորը հայտնեց, որ կարդացել է ուղեցույցը:
Սամսոնյանի հարցին, թե «կթողնե՞ք ես խոսեմ», Ղազարյանն արձագանքեց. «Չէ, չեմ թողնի»:
«Պարո՛ն Ղազարյան, Դո՞ւք եք իմ հյուրը, թե՞ ես եմ Ձեր հյուրը»,- փոխարենը ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:
Հաղորդավարը հյուրին մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Պետրոս ջա՞ն, բա սա անելու բա՞ն էր… ))
Posted by Taron Chakhoyan on Monday, 14 September 2020