Ծառուկյան փորձում է դառնալ Փաշինյանի գոնե չինական` անորակ տարբերակը

Մի քանի իրադարձություններից և իրար հաջորդող դրվակներից հետո պարզ է դառնում , որ ԲՀԿ-ական մի քանի խելոքներ ռազմավարական ծրագիր են մշակել, թե ինչպես իրենց արքա Ծառուկյան Գագիկին դարձնեն վարչապետ։ Փայլուն օրինակ են ընտրել վարչապետ Փաշինյանի քաղաքականության և վարչապետ դառնալու ուղին, ով ինչպես կարողացել ուսումնասիրել է և եկել են եզրակացության, որ եթե Փաշինյանը այսօր մի տեղ է գնում մեկին գրկում, դա հաջորդ օրը պետք է անի Ծառուկյան Գագոն։

Սրանցից մեկն էլ, մի օր մի տեղ կարդաց, որ ում ուզես կխաբես, բայց երեխային խաբել հնարավոր չէ, երեխայի սերը գնել հնարավոր չէ ու էս մարդկանց գցեց կրակը։ Դե արի այսքան երեխա գտի, մի կերպ համոզելով բեր, որ Ծառուկյան Գագոն գրկի, պարտադիր նկարվի, մի հատ էլ համբուրի ու գնա։

Էս չստացված պատճենահանումը այս ցիրկը սկսեց եկեղեցու բակից, երբ, հարկերը թալանելով, եկեղեցի կառուցեց, բայց խաչակնքվել չսովորեց․ Սասնա Մելիքի նման կանգնեց եկեղեցու դիմաց և՝ ես Միսյա եմ դեմքի հայացքով սկսեց ավետել գալիք սովը։

Եկեղեցին սեփական փիարի համար օգտագործող, պետությանը թալանող  Ծառուկյանին տեսնելը էլ չի զարմացնում, բոլորս էլ լավ գիտենք, ում դպրոցն է անցել՝ ինչ է սովորել, բայց կա զարմանալի մի ուրիշ բան․

Աստված թող բոլորին շնորհ անի ծնող դառնալու, բայց դա պատասխանատվություն է առաջին հերթին ։ Զարմանում եմ այն ծնողի մտածողության վրա , որ իր երեխային դարձնում է էտպես շոուների մասնակից։

Այս Փաշինյանի չինական տարբերակը ժամանակավոր քամի է, որ եղանակի հետ փոխվելու է անցնի սարերից այն կողմ , բայց դուք դեռ երկար պետք է նայեք ձեր երեխայի աչքերի մեջ։

Ծառուկյան Գագիկի նմանները երբեք էլ լուրջ չեն ընդունվի հայ ժողովրդի կողմից, որքան էլ կաշառեն, որքան էլ եղ ու բրինձ բաժանեն, իրենք էտպես էլ ստվերոտ և չստացված սևագիր են մնալու։

Մի կորցրեք ձեր Ես-ը և մի աղավաղեք ձեր երեխայի արժեհամակրգը։

Ամեն ձեռք չէ, որ պետք է սեղմել և ամեն ոք չէ , որ իրական է․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ