ԱՄՆ Լոս Անջելեսում անհայտ անձը կրակել է պարեկային մեքենայում նստած ոստիկանության աշխատակիցների վրա: Այդ մասին երկուշաբթի հայտնում է Ամերիկայի ձայնը:
Կասկածյալը մոտեցել է Քոմփտոն արվարձանի մետրոյի կայարանի մոտ կայանված մեքենային և ուղևորի նստելատեղի կողքից ատրճանակով կրակել դեպի պատուհանը, որից հետո դիմել է փախուստի: Ռադիոկապով ոստիկանությանը հաջողվել է օգնություն խնդրել:
«Զինված տղամարդը մոտեցել է շերիֆի տեղակալներին և առանց նախազգուշացման անկանխատեսելի կրակ բացել»,- ասել են ոստիկանությունից:
Վիրավոր երկու ոստիկանի վիրահատել են:
Հիվանդանոցի մոտ ցուցարարներ են հավաքվել, որոնք վանկարկում են. «Հուսով ենք, որ նրանք կմահանան»:
«Կենդանիներ, որոնց պետք է հարվածել ամբողջ ուժով: Եթե նրանք մահանան, մարդասպանը պետք է արագ դատաքննության և մահապատժի ենթարկվի: Միայն այդպես է հնարավոր դա կանգնեցնել»,- գրել է նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում: