Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում:

Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։

Դպրոց չգալ ծաղիկներով ու փուչիկներով, նախապես էր հայտարարվել․ կարգը պահպանողներ գրեթե չկային, արդարացումներն ամենուր էին՝ առաջին անգամ է երեխաս դպրոցում, ինչպե՞ս չներկայանալ տոնական տեսքով։ Այնինչ՝ համավարակով պայմանավորված՝ դպրոցներում սահմանվել է նոր կարգ ու կանոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ