Այսօր՝ ժամը 16։10-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն կտրած-ծակած վերքերով մի երիտասարդ է տեղափոխվել։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Երիտասարդին այս պահին վիրահատում են։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ նա ստացել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքեր։
Նախնական տեղեկություններով` կատարվածը Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանք է։ Տուժած երիտասարդի ինքնությունը պարզվել է։ Ըստ «Գյումրի» բժշկական կենտրոնի տվյալների` նա Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Խաչիկ Ս․-ն է։
Հիշեցնենք, ոև ևս մեկ դանակահարության դեպք էր Գյումրիում տեղի ունեցել երեկ՝ սեպտեմբերի 13-ին, որի հետևանքով 34-ամյա երիտասարդը մահացել էր, ևս մեկը հոսպիտալացվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։