Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի14-ին համցանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ Տավուշի մարզկենտրոնի՝ Իջևանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են օրհասական կարևորության խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման տարբերակները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Սակայն հրապարակված տեսանյութ է ուշագրավ է մի հատված:
Փոքրիկ առջական գրկելուց և Ծառուկյանի՝ փոքրիկի հետ լուսանկարվելուց հետո առաջ է գալիս «կուռատորը», ով հորդորում շփոթված փոքրիկին ձեռքը վեր բարձրացնել: Իսկ փոքրիկի՝ ձեռքը վեր բարձրացնելուց հետո վերջինիս միսիան ավարտված համարելով մեկ այլ կին փոքրիկ աղջկա ձևից բռնած՝ քաշքշելով հեռացնում է նրան:
Ծառուկյանին որպես երեխա սիրող ու երեխաների կողմից իբրև թե սիրված Ծառուկյան ներկայացնելու էժանագին ու Չստցված շոու: