Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդարանի դահլիճում ելույթներով սուր բանավիճեցին:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անմասն չմնաց բանավեճից և արձագանքեց Բաբաջանյանի ելույթին: Սիմոնյանը նշեց՝ ինքը միտում է տեսնում Բաբաջանյանի ելույթների մեջ: «Խոսքը վերաբերում է ոչ միայն Շաթիրյանի հետ կապված ելույթին, այլ, ընդհանուր առմամբ, դատական, իրավական թեմաների շուրջ յուրաքանչյուր խոսակցության ժամանակ ես անձնական միտում եմ տեսնում:
Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-ասաց նա ու հավելեց՝ հպարտանում է, որ ԱԺ-ն քննարկում է Շաթիրյանի թեկնածությունը:
Ես հիասթափված եմ ձեր ելույթից. Ալեն Սիմոնյանը՝ Արման Բաբաջանյանին
Ես հիասթափված եմ ձեր ելույթից. Ալեն Սիմոնյանը՝ Արման Բաբաջանյանին
Posted by FreeNews on Monday, 14 September 2020