Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք ԱԱԾ են հրավիրվել՝ Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած հողատարածքների ձեռբերման օրինականությունը ստուգելու նպատակով:
Մեր հարցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Զաքարյանը, ԱԱԾ-ից չպատասխանեցին՝ ասելով. «Այլ մանրամասներ հայտնել չենք կարող, ըստ անհրաժեշտության՝ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: