Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշել է, որ մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։
«Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին, մինչեւ 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»,- գրել է Կարապետյանը։
Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս…
Posted by Hakob Karapetyan on Monday, 14 September 2020