«Գիտես սաղ կյանքս, վարչապետ եմ եղել, գիտես, ինչ գործերի եմ եղել…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխայի:

2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:

Հանդիպման մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել նաև Աննա Հակոբյանը. «Շատ ուրախ կիրակի էր:

Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղի երեխաներին:

Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել»,- հայտնել է նա:

Վարչապետն ու նրա ընտանիքը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների

Վարչապետն ու նրա ընտանիքը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների

Posted by Medianews on Monday, 14 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ