«Մետրոյի մասին ասեմ, որ փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա էդ հոգսը չլինի, բայց էն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը»,- ասել է Երևանի քաղաքապետը՝ անդրադառնալով նոր կայարանի կառուցման աշխատանքներին:
Ըստ Հայկ Մարությանի՝ այս պահին նախագծի մրցույթը մշակման փուլն է: Խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է: Կառավարությունից կա հավաստիացում, որ գումարը կարող է տրամադրել:
Քաղաքային տրանսպորտի եւ գլխավոր ճարտարապետի ինստիտուտի մասին
Լրագրողների հետ հակիրճ զրուցել եմ քաղաքային տրանսպորտի եւ գլխավոր ճարտարապետի ինստիտուտի շուրջ քննարկումների մասին։
Posted by Hayk Marutyan on Monday, 14 September 2020