Իրական ընդդիմություն էջը գրում է.
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավորների մանդատները ստանալու արարողակագից հետո մի քանի «թրաշամանուկներ» հանդգնեցին հայտարարել, թե իբր քաղաքացիները նրանց ձայն են տվել ոչ թե Փաշինյանի բարձր վարկանիշի, այլ հենց իրենց ռեյտինգի շնորհիվ:
Էս մարդիկ սթափվելու կարիք ունեն կարծես թե, միթե՞ արդեն կորցրել են իրականության զգացողությունը:
Ու ասեմ իմանաք, սա բավականին վատ նախատիպ է:
էս դեպքում շատ տեղին է հիշել Վահան Հովհաննիսյանի խոսքերը.
«Տո ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ …»
Ձեզ նույնիսկ ձեր շենքի բնակիչները չէին ճանաչում, ուր մնաց ռեյտինգայինով ձայն հավաքեիք ու դառնաիք պատգամավոր:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորների նվազագույնը 90%-ն իր մանդատներով պարտական է Նիկոլ Փաշինյանին:
Իսկ թրաշամանուկները որքան շուտ սա հասկանան, այնքան լավ իրենց համար, այլապես այս տեմպերով շարունակելու արդյունքում մի օր իրանց էլ կմերժենք, ու նույնիսկ Նիկոլի բարձր ռեյտինգը իրանց չի փրկի:
աղբյուրը՝ Իրական ընդդիմություն