Հոկտեմբերին և նոյեմբերին եվրոպական երկրներում կորոնավիրուսից մահվան դեպքերը կաճեն․ ԱՀԿ


<divԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում Է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին: «Իրավիճակը կբարդանա:

Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,- հայտարարել Է Կլյուգեն: Գործակալության հաղորդարգության մեջ նշված Է, որ մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակվել 29 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 920 հազարը մահացել Է: Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝գրանցվել Է վարակման 1 062 811 դեպք, առողջացել Է 876 225 մարդ, մահացել Է 18 587-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ