ԱՄՆ-ում 11-ամյա տղան «առևանգել» է Mercedes-Benz-ը և փրկել տատիկի կյանքը

ԱՄՆ Ինդիանա նահանգում 11- ամյա դեռահասը «առևանգել» է Mercedes-Benz ավտոմեքենան և փրկել իր տատիկի կյանքը: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Փի Ջեյ Բրյուեր-Լեյը և նրա տատիկը քայլում էին տնից մոտ երկուսուկես կիլոմետր հեռավորության վրա: Թոռը մանկական Էլեկտրամոբիլ է վարել, երբ նկատել է, որ տատիկը լավ չի զգում: Նա որոշել է հասնել ավտոտնակ և Mercedes-Benz-ով տատիկին հիվանդանոց հասցնել:

«Ես հենվեցի ճանապարհային նշանի վրա և անսպասելիորեն տեսա, որ աջ կողմից ինձ մոտենում է իմ Mercedes-Benz-ը։ Մեքենան ինձ մոտենում էր հանգիստ ու դանդաղ: Ես նայեցի, թե ով է ղեկին։ Այնտեղ նստած էր նա՝ իմ Փի Ջեյը։ Երեխան ընդամենը 11 տարեկան է, բայց վարում է ինչպես պրոֆեսիոնալ», -պատմել է տատիկը։

Փի Ջեյը տատիկին բարեհաջող հասցրել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

«Նա չի հարվածել եզրաքարերին և չի մտել խոտի մեջ: Նա մեքենան կայանեց ավտոտնակում և օգնեց ինձ դուրս գալ», — հիշում է ամերիկուհին:

Կնոջ խոսքով՝ իր ամուսինը Փի Ջեյին սովորեցրել է մեքենա վարել, սակայն դա առաջին անգամն էր, երբ թոռն ինքնուրույն մեքենայով ճանապարհ էր ընկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ