Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է

Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Երզնկայի Երիտասարդական Միություն
ՀԿ անդամ երիտասարդները,
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
ի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։

Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես ըստ իս, այն կարևոր է հատկապես բնապահպանական, սոցիալ-քաղաքական, կրթական, և իհարկե՝ զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:

Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, հասկապես երիտասարդական նախաձեռնություններին, օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի խնամված շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար»,- գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ