ԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում մասնակցել է 2 նոր մանկապարտեզի բացմանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Արարատի մարզի Արարատ քաղաքում մասնակցել է նոր նախակրթարանի բացմանը։

Այն վերակառուցված 21 նախակրթարաններից մեկն է, որը փոքրիկների համար դռները կբացի սեպտեմբերի 21-ին։

Նախարարը մասնակցել է ևս մեկ վերանորոգված և կահավորված նախակրթարանի բացմանը Արարատի մարզի Գեղտազատ համայնքում։ Ա․Հարությունյանն այցելել է նաև Գետազատի դպրոց, ծանոթացել ուստարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին։

Նշենք, Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներում այսօր բացվեց երկու նոր նախակրթարան։ Բացմանը մասնակցում էր նախարար Արայիկ Հարությունյանը։

✅Գետազատ, Արարատի մարզ. Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը

Posted by Arayik Harutyunyan on Sunday, 13 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ