ԹԵՍՏ. Կճանաչե՞ք այս մեծանուն գրողներին


Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը մեծ կամ մեծագույն ռուս բանաստեղծի համբավ ունի, մասնավորապես, նա այդպես է հիշատակվում «Կրուգոսվետ» (ռուս.՝ Кругосвет) հանրագիտարանում, «Ռուսական կենսագրական բառարանում» (ռուս.՝ Русский биографический словарь) և «Գրականագիտական հանրագիտարանում» (ռուս.՝ Литературная энциклопедия)։

Բանասիրության մեջ Պուշկինը դիտվում է որպես ժամանակակից ռուս գրական լեզվի հիմնադիր (տես, օրինակ, Վիկտոր Վինոգրադովի աշխատությունները), իսկ «Համառոտ գրականագիտական հանրագիտարանը» (ռուս.՝ Краткая литературная энциклопедия) (հոդվածի հեղինակ՝ Սերգեյ Ավերինցև) խոսում է նրա ստեղծագործությունների՝ չափանիշ լինելու մասին, ինչպես Դանթեի ստեղծագործությունները՝ Իտալիայում, կամ Գյոթեն՝ Գերմանիայում։ Դմիտրի Լիխաչովը Պուշկինի մասին արտահայտվել է, ինչպես ռուսների «մեծագույն ազգային սեփականության»[80]։

Դեռևս կենդանության օրոք բանաստեղծին կոչել են հանճար, այդ թվում և՝ տպագիր հայտարարություններում[81]։ 1820-ական թվականների կեսերից նա սկսեց համարվել «առաջին ռուս բանաստեղծ» (ոչ միայն ժամանակակիցների շրջանում, այլև՝ բոլոր ժամանակների ռուս բանաստեղծների), իսկ նրա անձի շուրջ ընթերցողի մոտ ձևավորվել էր իսկական պաշտամունքային վերաբերմունք։

Միևնույն ժամանակ, 1830-ական թվականներին («Պոլտավա» պոեմից հետո) տեղ գտավ նաև ընթերցող հասարակության մի մասի որոշակի սառնությունը Պուշկինի հանդեպ

 1,290 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •